Լրահոս

25.03.2011 16:58


Ճապոնիայի հյուսիս–արևելքում 6,2 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայի հյուսիս–արևելքում 6,2 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

«NHK» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ 6,2 մագնիտուդով նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել ճապոնական Միյագա պրեֆեկտուրայից արևելք։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20։36–ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է ծովի մակերևույթից 40 կմ խորության վրա։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ցունամիի սպառնալիքի վտանգ չի հայտարարվել։

Հիշեցնենք, որ 9,0 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը տեղի էր ունեցել մարտի 11–ին։ Այն 10 մետր բարձրության ցունամի էր առաջացրել։

Այս խորագրի վերջին նյութերը