Լրահոս

25.03.2011 16:01


«Google»–ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը

«Google»–ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը

Բրիտանական «Brand Finance» ընկերությունը աշխարհի ամենաթանկ ապրանքանիշ է ճանաչել «Google»–ը՝ 44,3 մլրդ դոլար արժեքային ցուցանիշով։ Իսկ «Microsoft»–ը 42,8 մլրդ դոլարով հայտնվել է երկրորդ տեղում։

Միևնույն ժամանակ «Կոկա-Կոլա» ընկերությունն առաջին անգամ դուրս է թռել  համաշխարհային առաջատար 500 ապրանքանիշների տասնյակից՝ արժեքում կորցնելով 9 մլրդ դոլար։ Մինչ այս, ընկերությունը զբաղեցնում էր երրորդ տեղը, իսկ այժմ՝ 16–րդը։

«Apple» ընկերությունը 19–րդից բարձրացել է ութերորդ տեղ՝ 29,5 մլրդ դոլար արդյունքով։

Հարկ է նշել, որ վարկանշային աղյուսակի տասնյակում գերազանցապես ներկայացված են ամերիկյան ընկերությունները, միակ բացառությունը բրիտանական «Vodafone»–ն է, որը հինգերորդ տեղում է։

Այս խորագրի վերջին նյութերը