Լրահոս

25.03.2011 15:45


ՌԴ–ն և ՆԱՏՕ–ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ինչպես հաղորդում է «BBC»–ին, Մոսկվայում ՆԱՏՕ–ի տեղեկատվական բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պշելը հայտնել է, որ 2012թ. սկզբին ՆԱՏՕՆ և Ռուսաստանը հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

–Դաշնակիցներն ու Ռուսաստանը որոշել են վերադառնալ համագործակցության, որն արդեն լավ պատմություն ունի հակահրթիռային պաշտպանության ասպարեզում ընթացող գործողությունների ոլորտում։ Այստեղ հեռանկարները լավն են։ Հնարավոր է, որ եկող տարվա  սկզբին մենք այս ոլորտում համատեղ զորավարժություններ անցկացնենք,–նրա խոսքերն է հաղորդում  «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

Պշելը  նաև հաղորդել է, որ մոտակա մի քանի ամիսներին կանցկացվեն միջերկրածովյան փրկարար գործողությունների ՆԱՏՕ–Ռուսաստան համատեղ զորավարժություններ։

Այս խորագրի վերջին նյութերը