Վրաստանի բանակում հանվել է կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված զորանոցային ռեժիմը
Վրաստանի զինված ուժերում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համար մարտի 21-ից հայտարարված զորանոցային ռեժիմը հանվել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, սակայն անվտանգության խիստ կանոնները շարունակում են գործել։
Այս մասին նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ զորանոցային ռեժիմը երկարաձգվել էր ապրիլի 8-ին։ Այդ պայմաններում Վրաստանի ԶՈւ զինծառայողների մեծ մասը պետք է դուրս չգար ստորաբաժանումների տարածքից, չպետք է լինեին նաև հարազատների այցելություններ ու հանդիպումներ։
Բացի այդ, Վրաստանում բանակը ներգրավված է նաև երկրում արտակարգ դրության պահպանման և կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին․ զինծառայողները հերթապահում էին միջքաղաքային ու շրջանային ելքի ու մուտքի ճանապարհներին ստեղծած անցակետերում, ինչպես նաև իրականացնում էին տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքներ:
Բացի այդ, բանակի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները իրականացնում են նաև զինծառայողների համար անհատական պաշտպանության միջոցների արտադրություն: Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ արդեն արտադրել են շուրջ 2500 միավոր հատուկ դիմակ:

Աղբյուրը՝ razm.info