Լրահոս

25.03.2011 15:22


Կոալիցիայի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Քադաֆիի ռազմական օբյեկտներին

Հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամա Ֆոքսի հայտարարությանը՝ «Ֆրանս Փրես» գործակալությունը փոխանցում է, որ բրիտանական ռազմաօդային ուժերի «Տորնադո» ինքնաթիռները Աջդաբիա քաղաքի շրջակայքում մարտի 25–ի գիշերը հարվածներ են հասցրել Մուամար Քադաֆիի զորքերի զրահատեխնիկային։

Նախարարի խոսքերով՝ ապստամբների ենթակայության տակ գտնվող Աջդաբիա քաղաքի մոտակայքում կառավարական ուժերը սպառնացել են խաղաղ բնակիչների անվտանգությանը։ Ինքնաթիռները բաց են թողել «Բրիմսթոուն» հրթիռներ, որոնք սովորաբար օգտագործվում են տանկերի ու զրահատեխնիկայի ոչնչացման համար։

Այս խորագրի վերջին նյութերը