Լրահոս

25.03.2011 14:59


Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ազատության հրապարակ դիտարկում իրականացնելու նպատակով` հետեւելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությանը հաջորդող օրերի զարգացումներին: Պաշտպանը տեղյակ է, որ հրապարակում վրան է տեղադրվել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար, եւ ներկայումս նա ապահովված է իր բողոքի ակցիան իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով`ունի վրան եւ տաքացուցիչ, ինչպես նաեւ  պարբերաբար անարգել կատարվում են  անհրաժեշտ բժշկական հետազոտություններ: Պաշտպանի գրասենյակը շարունակում է դիտարկումները:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը