Լրահոս

25.03.2011 13:05


ՋՕԸ-երի ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցեր

Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցեր քննարկվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ նախարարությունում այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ։

Նշելով ոռոգման համակարգի կենսական նշանակությունը գյուղատնտեսության համար` փոխվարչապետը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց անխափան եւ առկա հզորությունների ծավալով  ջրամատակարարման ապահովման խնդրին: Նա նկատեց, որ վերջին տարիներին ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ են իրականացվել եւ իրականացվում թե’ □ՀՄՀ-Հայաստան□-ի, թե’ Համաշխարհային բանկի ծրագրերով: Դրանք հնարավորություն կտան համակարգը շահագործել նոր հզորություններով եւ ավելի քիչ ծախսերով. մասնավորապես` էապես նվազելու են ջրի կորուստները, քանի որ ջրանցքների հողային հուները փոխարինվել են բետոնայինով, վերազինված պոմպակայանները ծախսելու են ավելի քիչ էլեկտրաէներգիա, վերակագնվում են երրորդ կարգի ջրանցքները: Ծրագրերի մի մասը դեռ ընթացի մեջ են, եւ ակնկալվում է, որ աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որպեսզի գյուղացու համար խնդիրներ չառաջանան ոռոգման հարցում:

Ա. Գեւորգյանը նկատեց, որ կառավարությունը շարունակում է հետեւողական աջակցություն ցուցաբերել համակարգի զարգացմանը: Ոռոգման համակարգի ծախսերը սուբսիդավորելու համար այս տարի եւս հատկացվել է 4,2 մլրդ դրամ: Կառավարության առաջիկա նիստում կընդունվի այդ գումարն ըստ ՋՕԸ-երի բաշխելու մասին որոշումը: Բացի այդ, ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող ջրային համակարգերի նորոգումների, հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման եւ ոռոգման շրջանի արդյունավետ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության կողմից մարտի 24-ին  հաստատված Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2011 թ. ծրագրով  կազմակերպություններին հատկացվել է մոտ 1,1 մլրդ դրամ: Այսպիսով` ոռոգման շրջանի սկզբին կառավարության կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարված կլինեն:

Ոռոգման ջրի գործող սակագինը պահպանվելու է մինչեւ 2012թ-ը

Փոխվարչապետն անդրադարձավ վերջին շրջանում քննարկվող մի քանի խնդիրների եւս: Մասնավորապես` ոռոգման ջրի գործող սակագների առնչությամբ նա նկատեց, որ դրանք չեն փոփոխվել. 1 խմ-ի դիմաց 11 դրամ սակագինը, որը գործում է 2010թ-ից, համաձայն կառավարության 2007թ. ընդունված որոշման, պահպանվելու է մինչեւ 2012թ-ը։

Ա. Գեւորգյանը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում նաեւ  մատակարարված ջրի դիմաց պարտքերը զիջելու մասին տեղեկությունները: Նա հստակեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված որոշումը ` ՋՕԸ-երում կուտակված դեբիտորական պարտքերի հետ կապված, վերաբերում է ՋՕԸ- հարկային մարմիններ եւ ոչ թե  ՋՕԸ- գյուղացիական տնտեսություն հարաբերություններին: Նախկին կարգով  հարկային մարմինը չգանձված գումարի դիմաց ՋՕԸ-երից իրավունք ուներ պահանջելու հարկային պարտավորությունների կատարում: Սակայն եթե ՋՕԸ-ն գյուղացուց այդ գումարը չի գանձել, ի վիճակի չէ կատարելու այդ պարտավորությունը: Ընդունված որոշմամբ սահմանվում է, որ մինչեւ այդ գումարները չվճարվեն, հարկային մարմինը ջրօգտագործող ընկերությունների դեմ պահանջներ չպետք է ներկայացնի:

□Եթե նախկին կարգով ՋՕԸ-ն գյուղացու դեմ պետք է դատական հայց ներկայացներ, ապա ներկայումս ՋՕԸ-ն եւ գյուղացին կարող են համատեղ պարտքի մարման մեխանիզմ մշակել: Բացի այդ, կառավարությունը չէր կարող այդպիսի որոշում ընդունել, քանի որ այն սոցիալական անարդարության դրսեւորում կլիներ այն սպառողների համար, ովքեր  մարել են պարտքերը եւ պարտաճանաչորեն կատարում են վճարումները□,-պարզաբանեց փոխվարչապետը:

Ա. Գեւորգյանը նկատեց, որ այս որոշումը մշակվել է ՀՄՀ ծրագրի կողմից ներգրավված փորձագետի օժանդակությամբ եւ դիտարկվում է ՋՕԸ-երի ընթացիկ աշխատանքները պարզեցնելու համատեքստում: Նույն  նպատակին էր ուղղված նաեւ ՋՕԸ-երի կողմից մատուցվող ոռոգման ծառայություններն ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը: Ուստի փոխվարչապետն անթույլատրելի համարեց  նման լուրերի տարածումը ոռոգման շրջանի սկզբին, ինչը կարող է հանգեցնել համակարգի բնականոն աշխատանքի խաթարմանը:

Փոխվարչապետը ընկերության ղեկավարներին հանձնարարեց ուշադրություն դարձնել մատակարարված ջրի դիմաց հավաքագրումների ապահովմանը`  նշելով, որ անհրաժեշտ է պահպանել 2009-2010թթ. արձանագրված աճի դինամիկան: ՋՕԸ-երի կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնին հանձնարարվեց ՋՕԸ-երի կողմից սպասարկվող տարածքում թաքցված հողերի, բյուջեով պլանավորված ծախսերի գերազանցումների, ոռոգման ջրի վարձավճարները ոչ թե խմ հաշվարկով, այլ հեկտարավարձով հավաքագրումների դեպքերի հայտնաբերման պարագայում կանոնակարգող խորհրդին ներկայացնել տվյալ ՋՕԸ-ի տնօրենի պաշտոնին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն:   

Փոխվարչապետը նշեց նաեւ, որ այս տարի եւս կառավարությունը շարունակելու է 2009-2010թթ.որդեգրած քաղաքականությունը, եւ առաջին սելավային ջրերը ինքնահոս համակարգի միջոցով գյուղացիներին կտրամադրվեն անվճար մինչեւ մայիսի 20-ը: Սելավային ջրերով ոռոգվում է մոտավորապես  60-70 հազ. հա  տարածք:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը