Լրահոս

25.03.2011 14:41


Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ու անհետ կորածների թիվը հասել է 27 հազ.–ի

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ու անհետ կորածների թիվը հասել է 27 հազ.–ի

Ճապոնիայի Ազգային ոստիկանության վարչությունը հաղորդել է, որ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի ու անհետ կորածների թիվը հասել է 27 հազ.–ի։

Հրապարակված տվյալների համաձայն՝ զոհերի պաշտոնական թիվը կազմում է 10 000 մարդ, անհետ կորածների թիվը 17 541 է։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ աղետի գոտում ամբողջովին ավերվել է 18 000 շենք, որոնցից ավելի քան 5 000–ը՝ բնակելի։ Զգալի վնաս է հասցվել ավելի քան 130 000 շինության։

«NEWSru.com»–ը փոխանցում է, որ մարտի 11–ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժը Ճապոնիայի ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում արդեն դարձել է ամենաավերիչը։

Այս խորագրի վերջին նյութերը