Րաֆֆի Հովհաննիսյան. «...մենք կփոխարինենք իշխանությունը ընդդիմությամբ, և իրենք շարունակելու են նույն որակներով»
Լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե բազմաթիվ թերթեր և լրատվամիջոցներ, ընդ որում՝ խիստ ընդդիմադիր, այնպիսի ստեր ու հերյուրանքներ են հնչեցրել թե՛ իր, թե՛ իր ընտանիքի վերաբերյալ, որ տարրական էթիկա և բարոյականություն ունեցող մարդն իրեն չէր կարող թույլ տալ։
–Վաղվա օրը միշտ գալու է, և եթե դա է լինելու այս որակը, որ տիրում է որոշ ըդդիմադիր շրջանականերում, պետության որակը վաղը–մյուս օրը, երբ լինելու է իշխանափոխություն, ուրեմն դա մեզ բնավ պետք չէ, որովհետև դա նշանակում է, որ ոչ մի փոփոխություն չի լինելու։ Այդ փոփոխությունը քաղաքական դաշտում, ընդդիմադիրների մոտ և նաև լրագրության մեջ պետք է լինի հիմա՝ որակապես պրոֆեսիոնալ ձևով և բարոյականությամբ, մասնագիտական բարձր չափանիշով։ Իսկ եթե ո՛չ՝ մենք կփոխարինենք իշխանությունը ընդդիմությամբ, և իրենք կշարունակեն նույն որակներով։ Այդ հարցը հիմա՛ պետք է լուծենք՝ մինչև առաջ քայլելը,–ընդգծել է նա։

7or.am