Լրահոս

25.03.2011 13:18


Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը ոչ թե օրենքով, այլ Ներսես Նազարյանի հրամանով է հանվել

Րաֆֆի Հովհաննիսյանի վրանը ոչ թե օրենքով, այլ Ներսես Նազարյանի հրամանով է հանվել

Այսօր հրավիրված ասուլիսին ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանն ասել է, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում տեղադրված առաջին վրանը չեն պատառոտել։ «Նման բան չկա, մենք հանգիստ ենք եղել։ Պատառոտել ի՞նչ է նշանակում, հանել են, դրել են մի կողմ, թույլ չեն տվել դնել»,– ասել է նա։

Երևանի քաղաքային վարչության պետը նաև հայտնել է, թե երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար տեղադրված վրանի վերաբերյալ իրենք փորձելու են խոսել և հորդորել վերջինիս, որ վրան տեղադրել պետք չէ՝ նշելով, թե «այս անգամ ոստիկանությունը ուժ չի ուզում կիրառել», քանի որ Ր. Հովհաննիսյանը «շատ բարեկիրթ մարդ է։ Իսկ այն հարցին, թե  ո՞ր օրենքի հիման վրա է արգելվել առաջին վրանի տեղադրումը, Ներսես Նազարյանը պատասխանել է. «Ոչ մի օրենքով էլ դա չի արվել։ Իմ հրահանգով թույլ չեն տվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը