Աշխարհ

23.05.2020 21:00


Լոնդոնում տաքսու վարորդը կորոնավիրուսով է վարակվել իր վրա թքած ուղևորից և մի քանի շաբաթ անց մահացել (լուսանկարներ)

Լոնդոնում տաքսու վարորդը կորոնավիրուսով է վարակվել իր վրա թքած ուղևորից և մի քանի շաբաթ անց մահացել (լուսանկարներ)

Լոնդոնում տաքսու վարորդն ուղևորից կորոնավիրուսով վարակվելուց հետո մահացել է COVID-19-ի հետևանքով առաջացած բարդություններից, գրում է BBC-ն։

Տաքսու վարորդը պատվեր է կատարել Ստրատֆորդի շրջանում, սակայն ուղևորը հրաժարվել է վճարել ուղեվարձը, թքել է վարորդի վրա և անմիջապես հեռացել։ Ընդ որում, ուղևորը հայտնել է, որ վարակված է կորոնավիրուսով, և այժմ վարորդը նույնպես վարակվելու է:

Տաքսու 61-ամյա վարորդը հոսպիտալացվել է մի քանի օր անց․ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Հիվանդանոցում երեք շաբաթ անցկացնելուց հետո տղամարդը մահացել է։

Տաքսու վարորդի հարազատներն ու մտերիմները դրամահավաք են կազմակերպել նրա հուղարկավորության համար։ Նրանց հաջողվել է երկու անգամ ավելի շատ գումար հավաքել, քան ակնկալում էին։

Աղբյուրը՝ tert.am

Trevor Belle, 61, died last month of coronavirus after being spat at by a passenger claiming to have covid in his black taxi. The father-of-three challenged the customer over a £9 fareTrevor's partner, Kelly Esqulant (right), has revealed her family's heartache at the lossOnly 20 mourners were allowed to attend his funeral at the City of London Cemetary

Այս խորագրի վերջին նյութերը