Լրահոս

25.03.2011 13:48


Այսօր ԲՀԿ–ն հնարավոր է այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

Այսօր ԲՀԿ–ն հնարավոր է այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու հարցին անդրադառնալով՝ ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանն ասել է, որ ԲՀԿ պատգամավորներից արդեն իսկ այցելել են նրան, բայց ինքն ու Նաիրա Զոհրաբյանն էլ կայցելեն, քանի որ դա մարդկային է.

Բացի դրանից, մեր գործընկերներն են, և պարոն Հովհաննիսյանը բավական մեծ լումա ունի մեր երկրում, այնպես որ, կոչ ենք անում գալ և մասնակցել քառօրյաներին։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ընդգծել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին է վերադարձել Հայաստան, խնդիրը քննարկվել է նրա հետ.

Միգուցե այսօր օրվա մեջ մենք այցելենք պարոն Հովհաննիսյանին և փոխանցենք նաև հացադուլը դադարեցնելու պարոն Ծառուկյանի առաջարկը։

Նա նաև նշել է, որ ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացի ՀՀ սահմանադրությամբ ազատ է ինքը որոշելու, թե ինչպես է իրացնում բողոքի այս կամ այն ձևը, և անկախ նրանից՝ ԲՀԿ–ի կամ որոշների համար հասկանալի և ընդունելի՞ է այդ ձևը, թե՞ ոչ, իրենք հարգում են Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը։

Լրագրողի հարցին՝ «Բոյկոտո՞ւմ է արդյոք «Ժառանգությունը» նաև գործուղումները, օրինակ՝ Ստրասբուրգ նրանք մեկնելո՞ւ են», Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է.

Այո, Ստրասբուրգ մեկնում են, և ես բազմիցս ասել եմ, որ երբևէ պետք չէ կասկածել «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավորների պրագմատիզմի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը