Լրահոս

25.03.2011 12:48


ՍԴՀԿ պատվիրակությունը Փարիզում առաջարկել է Համահայկական խորհուրդ ստեղծել

ՍԴՀԿ պատվիրակությունը Փարիզում առաջարկել է Համահայկական խորհուրդ ստեղծել

Շարունակվում են Հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հանդիպումները Փարիզում: Մարտի 24-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը, Ֆրանսիայի շրջանի կուսակցության պատասխանատուները հանդիպումներ են անցկացրել Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեթչյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ: ՍԴՀԿ պատվիրակությունը Սրբազանի հետ քննարկել է Եկեղեցու դերը Սփյուռքում, հայապահպանման ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում աղանդավորության դեմ պայքարի հնարավոր միջոցները: Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեթչյանի հետ հանդիպման ժամանակ Հնչակյան ղեկավարության կողմից առաջարկ է հնչել Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին, որը պետք է համակարգի Հայրենիքի և Սփյուռքի կապերը, մշակի համագործակցության ավելի լայն ձևաչափեր: ՍԴՀԿ Կեդրոնական վարչության ներկայացուցչությունը նկատել է, որ Համահայկական խորհուրդը պետք է ղեկավարի Հայաստանի Հանրապետության Նախագահը, նրան մաս պետք է կազմի Արցախի Հանրապետության Նախագահը, Սփյուռքում գործող ավանդական կուսակցությունները, գաղթօջախների ներկայացուցիչները, հայտնի հայեր: Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ զրույցի ժամանակ ընդգծվել է, որ վերջին տարիներին ուժեղացել են Արցախի ներկայացուցչություն-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության տեղի կառույցի միջև կապերը, որն էլ ավելի է նպաստում Ֆրանսիայում, ինչպես նաև Եվրոպայում Արցախի իրավունքները բարձրացնելու, ինչպես նաև հակահայ քարոզարշավի դեմ համակարգված աշխատելու գործին: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդաժողով` «Կայունությունը, անվտանգությունն ու զարգացումը Հարավային Կովկասում թեմայով», որը կազմակերպել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն ու Հայ-Եվրոպական խորհուրդը: Խորհրդաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ քաղաքական գործիչներ ու փորձագետներ: Հնչակյան կուսակցության մամլո դիվան

Այս խորագրի վերջին նյութերը