Լրահոս

25.03.2011 12:26


Ավտոպատահար Խանջյան եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում

Մարտի 25-ին ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և տուժածին ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Կալին» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա Կալինա» մակնիշի 13ՍՍ751 պետհամարանիշով և «ՎԱԶ-2115» մակնիշի 07ՏՍ612 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1980թ. ծնված Մարտուն Վարժապետյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ժամը 02.45-ին փրկարարների կողմից «ՎԱԶ-2115» ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ 1983թ. ծնված Անդրանիկ Գասպարյանը, որը տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը