Լրահոս

25.03.2011 11:30


ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հատուկ նիստին

ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը նախագահ Ա.Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է ՌԴ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հատուկ նիստին` նվիրված պետական պատվերի տեղադրման համակարգի զարգացման խնդիրներին:

Նիստն անց է կացվում «Պետպատվեր 2011» ֆորում- ցուցահանդեսի շրջնակներում, որի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր նաեւ ՌԴ Վարչապետ Վ.Պուտինը:

Այս միջոցառումը գնահատվում է որպես երկխոսության արդյունավետ հարթակ պատվիրատուների եւ մատակարարների միջեւ: Հայաստանյան կողմն այս առումով հետաքրքրված է էլեկտրոնային աճուրդների ներդրման միջոցով պետգնումների թափանցիկ, մրցունակ եւ ինովացիոն համակարգի ստեղծման ռուսաստանյան փորձին ծանոթանալու հնարավորությամբ:

«Հենց այս համակարգն է, մեր կարծիքով, պետգնումների նկատմամբ հավասարաչափ մատչելիություն ապահովելու համար լրացուցիչ գործիքներ ստեղծում, այդ թվում նաեւ` փոքր բիզնեսի համար` դրանով իսկ բարձրացնելով պետպատվերի որակն ու վստահելիությունըե» - զեկույցով հանդես գալով համաժողովի պատվիրակների առաջ նշել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը` ընդգծելով, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է:

Այս խորագրի վերջին նյութերը