Լրահոս

22.05.2020 10:30


Ավտովթար Երևանում. ճանապարհին լցված հսկայական ավազակույտը դարձել է «Mercedes G500» մակնիշի կողաշրջման պատճառ

Ավտովթար Երևանում. ճանապարհին լցված հսկայական ավազակույտը դարձել է «Mercedes G500» մակնիշի կողաշրջման պատճառ

Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Վ․ Սարգսյանը իր վարած «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում, բախվելով ճանապարհին լցված հսկայական ավազակույտին, առաջ է ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Հալաբյան փողոցի 37/1 հասցեի դիմաց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին լցված հսկայական ավազակույտը, իսկ ավտոմեքենայի համարանիշները վարորդն ու նրա ընկերները հանել էին:

Այս խորագրի վերջին նյութերը