Ավտովթար Գեղարքունիքում. ոստիկանության ծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Երեկ՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «ГАЗ 24» մակնիշի և «ВАЗ 2107» մակնիշի համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների, վիրավորի ինքնությունը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Գ․ Զաքարյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում՝ որպես ավագ տեսուչ: