Լրահոս

25.03.2011 10:56


Կճոյանը վարչապետից ստացած զենք էլ ունի. այն չհրկիզվող պահարանում է

Կճոյանը վարչապետից ստացած զենք էլ ունի. այն չհրկիզվող պահարանում է

Հանրապետությանը տարբեր բնագավառներում մատուցած նշանակալի և բացառիկ ծառայությունների համար Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է զենքով:

2008 թ. դեկտեմբերին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տրամադրել է 2007 թ. ապրիլից մինչ 2008 թ. դեկտեմբերի 12-ը վարչապետից իբրև պարգև զենք ստացած անձանց ցուցակը, որոնց թվում է նաև Սամվել Կճոյանը:

Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից «Հետքը» փորձել է պարզել, թե ի՞նչ տեսակի զենք է նվեր ստացել Սրբազանը և ի՞նչ նպատակներով է այն օգտագործում: Մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը սկզբում ժխտել է զենք նվեր ստանալու փաստը. «Ոչ մի զենք էլ նվեր չի ստացել»:

Սակայն երբ նրան ասել են, որ իրենց ձեռքի տակ համապատասխան փաստաթուղթ կա, Էլզա Մանուկյանը խնդրել է այն տրամադրել իրենց, ինչից հետո գրավոր պատասխանել է. «Սրբազանը պարգևատրվել է ատրճանակով, որը պահվում է չհրկիզվող պահարանում»:

«Հետքի» հարցին, թե ի՞նչ ատրճանակ է նվեր ստացել թեմի առաջնորդը, Էլզա Մանուկյանը հրաժարվել է պատասխանել:

Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս մամուլի ուշադրության կենտրոնում է՝ թանկարժեք Bentley մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու փաստը հայտնի դառնալուց հետո:

«Այսօր զենքը զիջում է իր դիրքերը խելքին, և Հայաստանը նույնպես կարիք ունի «վերազինման»,-անցյալ տարվա ապրիլին ԳԱԱ-ում ասել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը