Լրահոս

21.05.2020 13:06


ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետին, տեղակալին և օպերլիազորին

ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետին, տեղակալին և օպերլիազորին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։

Նշված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մ․ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Ա․ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հ․ Հակոբյանի նկատմամբ։ Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս անցել են պաշտոնական լիազորությունները և դրդել են Էդգար Գ-ին կատարել մի շարք գողություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 9-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ էին կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չէին տվել դուրս գային բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել էին Ազգային անվտանգության ծառայություն: Նախաքննության շահերից ելնելով՝ չեն հրապարակվել, թե հարուցված քրեական որ գործի շրջանակում էին վաղ առավոտյան իրավապահներն այցելել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը