ՌԴ ԱԳՆ. «Ադրբեջանն ու Հայաստանը հետաքրքրված են հակամարտության կարգավորման ընդհանուր բանաձևի մշակմամբ»
«Երկխոսությունը շարունակելու, միջադեպերը բացառելու, բռնությունից հրաժարվելու և կարգավորման ընդհանուր բանաձևի մշակման հարցերում երկու կողմերից էլ հետաքրքրություն կա»,–« Ռոսիա 24» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նա նաև ընդգծել է, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կհանդիսանան հետագա բանակցությունների դինամիկայի զարգացման համար։
ՌԴ ԱԳՆ. «Ադրբեջանն ու Հայաստանը հետաքրքրված են հակամարտության կարգավորման ընդհանուր բանաձևի մշակմամբ»