Քաղաքական

21.05.2020 10:59

Կառավարությունում կորոնավիրուսի տարածումը լայն ընդգրկում ունի․ «Հրապարակ»

Կառավարությունում կորոնավիրուսի տարածումը լայն ընդգրկում ունի․ «Հրապարակ»

«Գործադիրում, ի տարբերություն խորհրդարանի, կորոնավիրուսի տարածումը բավականին լայն ընդգրկում ունի. ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ունեցել են 17 հիվանդ, 24 ասիմպտոմ` մեկուսացածներ, լավացել են 12-ը:

Նախարար Ցոլակյանը գալի՞ս է գործի՝ հարցրինք։ «Առաջին օրերը` ոչ, կապված տարիքային խնդրի հետ, հիմա պարտաճանաչ գալիս է»,- ասաց ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանը: Բայց հեռավար է աշխատում` կաբինետից, հեռախոսով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ մեկուսացվա՞ծ է։ «Աշխատում է տնից»,- տեղեկացրեց խոսնակ Արմինե Մուրադյանը:

Պապիկյանի գործը հեշտ է՝ միայնակ է ապրում (ամուսնացած չէ), հարազատներին վարակելու խնդիր չունի՝ ի տարբերություն իր պապիկին ու տատիկին վարակելու մտահոգությամբ տոգորված Արսեն Թորոսյանի:

Ի դեպ, տեղեկություններ կային, որ Արսեն Թորոսյանը մեկուսացել է «Ռեժինե» հյուրանոցում, սակայն հավատարիմ խորհրդական, «Ռեժինեի» պատասխանատու Աշոտ Սարգսյանը հերքեց` նախարարն իրենց մոտ չէ, իսկ թե որտեղ է մեկուսացած, չասաց․ «Շատ նորմալ է, որ նախարարը մեկուսացած է. էդ վիրուսը կպնում է ում ասես, ընդհուպ մինչև Ռուսաստանի վարչապետ»:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության վարակվածների թվին, ապա այն նույնպես գաղտնիք է. մամլո խոսնակն ասաց՝ թվեր չենք նշում, «որ չվախեցնենք մարդկանց»: Էդքան շա՞տ են։ «Չէ, այնքան էլ շատ չեն»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։