Ավտովթար՝ Երևանի Դ. Անհաղթ և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում. կան տուժածներ
Մայիսի 21-ին՝ ժամը 01։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mazda» (վարորդ՝ Հրաչյա Ս․, ծնված 1990 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռոման Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ժենյա Ա․-ն(ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Ավտովթար՝ Երևանի Դ. Անհաղթ և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում. կան տուժածներ
Մայիսի 21-ին՝ ժամը 01։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mazda» (վարորդ՝ Հրաչյա Ս․, ծնված 1990 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռոման Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
«Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ժենյա Ա․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։