Քաղաքական

21.05.2020 10:35

Երկրին պետք է անցումային իշխանություն. քաղաքագետ

Երկրին պետք է անցումային իշխանություն. քաղաքագետ

Հայաստանում առաջացել է շատ հակասական և պարադոքսալ իրավիճակ՝ մի կողմից պետության մեջ կա ազգային համախմբվածության մեծ պահանջ, մյուս կողմից՝ բոլորը գիտակցում են, որ երկրի ղեկավարը ոչ միայն չի համապատասխանում այդ դերին, այլև՝ գլխավոր պառակտիչն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Երկրում կա ազգային համաձայնությամբ իշխանության ձևավորման պահանջ, որը լրջագույն պահանջ է, որովհետև, երբ երկիրը հայտնվում է բնական աղետի կամ պատերազմի մեջ, միշտ առաջանում է այդ պահանջը: Եթե նկատենք՝ կորոնավիրուսի հետ կապված աշխարհի գրեթե բոլոր երկրներում առաջանում է ազգային համախմբվածության գաղափարը, որովհետև, երբ մարդը հայտնվում է ծանր վիճակում, մոռանում է լինել իշխանություն կամ ընդդիմություն և փորձում է փնտրել հենման կետ պետության մեջ, սակայն այսօր ՀՀ-ում ժողովուրդը տեսնում է, որ իր երկրի ղեկավարը պառակտիչ է, նա ոչ թե փորձում է կոնսոլիդացնել հասարակությունը, այլ՝ պառակտում է: Պառակտող մարդը չի կարող կոնսոլիդացնել երկիրը պատերազմի, բնական աղետի ժամանակ»,-պարզաբանեց քաղաքագետը, այնուհետև մանրամասնեց, թե այս պարագայում ինչ կարող է տեղի ունենալ:

«Այս դեպքում, բնականաբար, թե՛ հասարակության, թե՛ ընդդիմության , թե՛ իշխանության մեջ պետք է առաջանա միտում, որ այդ խնդիրն իրագործվի: Կարծում եմ՝ իշխանության թևում պետք է առաջանան շրջանակներ, որոնք պետք է փորձեն այդ գաղափարն իրենց կողմից իրագործել: Այդ թևի ու ընդդիմության՝ իրար մոտենալու արդյունքում պետք է առաջանա նոր իշխանության ձևավորման խնդիրը: Ակնհայտ է, որ այդ պրոցեսն ընթանում է, կանգ չի կարող առնել, հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել շատ վտանգավոր վիճակում, որովհետև այն մարտահրավերները, որ Հայաստանի առջև են, շատ լուրջ են»,-ասաց Բոզոյանը:

Թե ով կարող է դառնալ վարչապետ, Բոզոյանը նշեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող, սակայն որ երկրին պետք է անցումային, ժամանակավոր իշխանություն, որը կկարողանա հասարակությունը կոնսոլիդացնել այս դժվար պայմաներում, ակնհայտ է:

«Եթե նորընտիր վարչապետը գործի ազգային համախմբվածության օրակարգով, դադարեցնի անպտուղ հետապնդումները քաղաքական հակառակորդների, բիզնեսի հանդեպ, ապա նրան կհաջողվի չկրկնել Փաշինյանի ձեռագիրը»,-ասաց Երվանդ Բոզոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։