Լրահոս

25.03.2011 00:38


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. «Ստաուս քվոն անընդունելի է»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. «Ստաուս քվոն անընդունելի է»

Մարտի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադտկեն և Իգոր Պոպովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Փերի Բարիչամբաուտին զեկուցել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում 2010թ. հոկտեմբերի 7-10-ը կատարված դաշտային առաքելության, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցում իրենց հետագա անելիքների մասին:

ԵԱՀԿ կայքում տեղադրված հայտարարությունում համանախագահները նշում են, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում «ստաուս քվոն անընդունելի է» և որ «միայն խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ, հաստատուն ապագայի հեռանկար բացել մարդկանց համար, ովքեր բնակվել են ԼՂ հարակից տարածքներում և ովքեր ներկա պահին բնակվում են այնտեղ»:

«Այս տարածքներում տիրող դաժան իրականությունը ամրապնդել է համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է, և որ միայն խաղաղ` բանակցված կարգավորումը կարող է ավելի լավ, ավելի որոշակի ապագայի հեռանկարներ բացել այն մարդկանց համար, ովքեր ժամանակին բնակվել են այս տարածքներում և ովքեր ներկայում բնակվում են այնտեղ։ Նշելով ինչպես տեղում, այնպես էլ հանրային հայտարարությունների մակարդակով կողմերի` զսպվածություն ցուցաբերելու շարունակական կարևորությունը, համանախագահներն աընընդունելի են համարում ուժի սպառնալիքի ցանկացած կիրառում, այդ թվում քաղաքացիական ինքնաթիռների դեմ: Այս առնչությամբ մենք խստորեն դատապարտում ենք, շփման գծում պարբերաբար կրկնվող սպանությունները և հակահարվածները»,- ասված է հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը