Լրահոս

25.03.2011 00:02


Թափառող շներն ու Մուղնիի որսորդները

Մարտի 23-ի երեկոյան Աշտարակ քաղաքի Մուղնի գյուղից ահազանգել են, որ գյուղի որոսորդներից մեկը երկու գյուղացիների հետ դարանակալել է գյուղի աղբակույտերի մոտ, որպեսզի սպանի թափառող շներին: Բնակիչներից մեկը նրան բացատրել է, որ արգելված է հանրային վայրում զենքով ազատ շրջելը, նշել է, որ տվյալ անձը չունի շներին ոչնչացնելու թույլտվություն և խախտում է ՀՀ քրեական և վաչական օրենսգրքերը: Որսորդական խումբը հեռացել է:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ գյուղի եկեղեցում և դպրոցում մի քանի  բնակիչների կողմից անցակացվել էր ստորագրահավաք, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն թափառող շների նկատմամբ: Նրանց այս քայլին առաջինն արձագանքել են տեղական որսորդները, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել իրենց համագյուղացիների «կամքը» և ապահովելու նրանց «անվտանգությունը»:

Այս դեպքի առիթով արդեն իսկ նամակներ են հղվել համապատասխան մարմիններին:

Քանի որ Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի Թեմը օրեր առաջ հերքեց եկեղեցու առնչությունն այդ ստորագրահավաքին և դատապարտեց շների սպանդը` իբրև Աստծո արարչագործության դեմ հանցանք , ապա անհրաժեշտ է, որ վերջիններս անհապաղ քարոզեն իրենց հավատացյալներին այդ մասին, որպեսզի վերջ տրվի նմանօրինակ հակաքրիստոնեական վայրագությանը նրանց թեմերի բնակչության շրջանում:

Հարկավոր է վերջ տալ այս անմարդկային արարքներին, և թափառող շների հարցին  վերջնական լուծում տալ ստերջացման միջոցով: Կենդանիների նկատմամբ մեր վերաբերմունքով մենք ոչ միայն նրանց ենք պաշտպանում, այլև ցույց ենք տալիս, թե ինչ է մարդ արարածը, մենք և ինչպիսի վերաբերմունք պետք է մարդն ունենա իրենից թույլերի, շրջոլորտի և բնության մյուս արարածների նկատմամբ և ամենակարևորը նախադրյալներ ենք ստեղծում հանրային առողջապահության ու անվտանգության ապահովման համար:

Այս խորագրի վերջին նյութերը