Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կալանավորել են Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին։
Գլխավոր դատախազությունից մասնավորապես հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2011թ. հունվարի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին և նրա նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառել է կալանավորում:
Նշված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ապօրինի պահվող հրազենների գործադրմամբ տեղի ունեցած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված, հետագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննված և ներկայումս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Հովհաննես Թամամյանին կալանավորեցին

7or.am