Լրահոս

24.03.2011 18:22


Ս. Սաֆարյանի նամակը ԱԺ նախագահին

Ս» Սաֆարյանի նամակը ԱԺ նախագահին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլին առնչվող նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Աբրահամյան,

Ս.թ. մարտի 21-ին` ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկի օրը, ի պատասխան ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական բողոքի վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու կապակցությամբ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկի, Դուք մասնավորապես հայտարարեցիք.  §Ասեմ, որ ես նոր եմ վերադարձել աշխատանքային այցից` Մեծ Բրիտանիայից, խոսել եմ §Ժառանգության¦ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ եւ փորձել եմ տեղեկանալ նպատակի մասին` թե ինչ խնդիրներ է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ կոնկրետ պատասխան չեմ ստացել¦:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում իրականացվող «Ծոմ Ազատության» քաղաքացիական բողոքի պատճառով Ձեր հայտարարությանը արձագանքում եմ մի քանի օր ուշացումով:

Հաստատելով մարտի 16-ի առավոտյան մեր կարճ հեռախոսազրույցը, պետք է նաեւ հիշեցնեմ, որ ի պատասխան Ձեր` §ո՞րն է պատճառը, որո՞նք են պահանջները, ի՞նչ պետք է անենք մենք¦ հարցերին, ես, մասնավորապես, պատասխանեցի. «Մարտի 15-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել 40 րոպեանոց հիմնավոր ելույթով, իսկ մարտի 13-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը ընդունել է որոշում` 21 կետերով, որոնց ամբողջական տեքստերը տարածվել են ԶԼՄ-ներով: Ես չեմ կարող մի քանի րոպեի ընթացքում լիարժեք վերատադրել դրանք: Հետեւաբար, լավ կլինի, որպեսզի Դուք ծանոթանաք դրանց եւ ինքներդ որոշեք, թե ինչ պետք է արվի»:

Քանի որ մարտի 21-ի Ձեր հայտարարութամբ Դուք հաստատել եք, որ դեռեւս չեք ծանոթացել դրանց եւ տեղյակ չեք նպատակներին,  առաջադրված խնդիրներին, հարկ եմ համարում Ձեզ տրամադրել թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 15-ի ելույթի ամբողջական տեքստը, թե՛  «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի` մարտի 13-ի որոշումը, որի 1-ին կետում ամրագրված է.

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է` 1. Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»:

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը