Այսօր Գյումրիի Մուշ 2 թաղամաս Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար շինհրապարակ ժամանած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան դարպասների մոտ կանգնեցրել են Սերրժ Սարգսյանի թիկնազորի անդամները և տեղեկացրել են, որ մեքենայով չի կարելի ներս մտնել: Երբ նրանց ասել են, որ ավտոմեքենայի մեջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, թիկնազորի անդամները պատասխանել են, որ դա նշանակություն չունի:
Միջադեպըուշագրավչէրլինի, եթե15 րոպե հետո ավտոմեքենայով շինհրապարակ չժամաներ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որին Սերժ Սարգսյանի թիկնազորի ներկայացուցիչները չէին ստիպել ոտքով շտապել ՀՀ նախագահի հետ հանդիպման:
Գյումրիի քաղաքապետը ոտքով, մարզպետը մեքենայով
Այսօր Գյումրիի Մուշ 2 թաղամաս Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ ուշագրավ դեպք է գրանցվել: Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար շինհրապարակ ժամանած Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան դարպասների մոտ կանգնեցրել են Սերրժ Սարգսյանի թիկնազորի անդամները և տեղեկացրել են, որ մեքենայով չի կարելի ներս մտնել: Երբ նրանց ասել են, որ ավտոմեքենայի մեջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, թիկնազորի անդամները պատասխանել են, որ դա նշանակություն չունի:
Վարդան Ղուկասյանը վերջնականպես ճշտելու համար դիմել է թիկնազորին՝ «Հը՞ հիմա ինչ ենք անում, ոտքով ենք մտնում, թե՞ ավտոյով»: Նրան պատասխանել են. «Ոտքով, պարոն Ղուկասյան, ոտքով»:
Միջադեպը ուշագրավ չէր լինի, եթե 15 րոպե հետո ավտոմեքենայով շինհրապարակ չժամաներ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, որին Սերժ Սարգսյանի թիկնազորի ներկայացուցիչները չէին ստիպել ոտքով շտապել ՀՀ նախագահի հետ հանդիպման:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի