Կոտայքի մարզում մոտ 30 տարեկան տղամարդը որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախին ՊՆ շենքի մոտից տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 011 բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեական տղամարդու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողների մեջ կա նաև կին, ով մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է և հեռանալիս ինչ-որ իրեր է դուրս նետել: