Պուտինին վստահում է ՌԴ բնակչության 49%–ը, իսկ Մեդվեդևին՝ 41%–ը
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, «Լևադա–կենտրոն» հետազոտական ընկերության մարտի 18–22–ին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը, համեմատած անցած տարվա տվյալների հետ, նվազել է 10%–ով։
Հետազոտությունների արդյունքներով՝ 2011թ. մարտին ռուսների կողմից ամենավստահելի քաղաքական գործիչների թվում նշված Մեդվեդևին և Պուտինին մատնացույց է արել հարցվածների համապատասխանաբար 34%–ը և 39%–ը, իսկ 2010թ. այն համապատասխանաբար եղել է 43% և 50%։
2011թ նախագահի պաշտոնում Մեդվեդևի գործունեությունը դրական են գնահատել հարցվողների 66%–ը՝ նախորդ տարվա 75%–ի փոխարեն։ Իր պաշտոնում Պուտինի աշխատանքը դրական է գնահատել մարդկանց 68%–ը, այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվը կազմում էր 78%։
–Սա վարկանիշի ամենախոր անկումն է՝ սկսած 2005թ. հուլիսից,–«Ռոյթերս» գործակալությանն ասել է «Լևադա–կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը։
Կառավարության աշխատանքը դրական գնհատող մարդկանց թիվն անցած տարվա մարտից այս տրվա մարտը նվազել է՝ 55%–ից հասնելով 48%–ի։ 34%–ից 42–%–ի է հասել այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը գնում է ոչ ճիշտ ճանապարհով։
Միևնույն ժամանակ, հետազոտական կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ ռուսների համար ամենավստահելի մարդկանց շարքը շարունակում են գլխավորել Պուտինն ու Մեդվեդևը։
Մարտի 12-13–ին անցակացված հարցումները վկայում են, որ վարչապետ Վլադիմիր Պուտինին վստահում է բանկչության 49%–ը, իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ 41%–ը։
Պուտինին վստահում է ՌԴ բնակչության 49%–ը, իսկ Մեդվեդևին՝ 41%–ը
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, «Լևադա–կենտրոն» հետազոտական ընկերության մարտի 18–22–ին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ռուսների վստահությունը, համեմատած անցած տարվա տվյալների հետ, նվազել է 10%–ով։
Հետազոտությունների արդյունքներով՝ 2011թ. մարտին ռուսների կողմից ամենավստահելի քաղաքական գործիչների թվում նշված Մեդվեդևին և Պուտինին մատնացույց է արել հարցվածների համապատասխանաբար 34%–ը և 39%–ը, իսկ 2010թ. այն համապատասխանաբար եղել է 43% և 50%։
2011թ նախագահի պաշտոնում Մեդվեդևի գործունեությունը դրական են գնահատել հարցվողների 66%–ը՝ նախորդ տարվա 75%–ի փոխարեն։ Իր պաշտոնում Պուտինի աշխատանքը դրական է գնահատել մարդկանց 68%–ը, այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվը կազմում էր 78%։
–Սա վարկանիշի ամենախոր անկումն է՝ սկսած 2005թ. հուլիսից,–«Ռոյթերս» գործակալությանն ասել է «Լևադա–կենտրոնի» փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը։
Կառավարության աշխատանքը դրական գնհատող մարդկանց թիվն անցած տարվա մարտից այս տրվա մարտը նվազել է՝ 55%–ից հասնելով 48%–ի։ 34%–ից 42–%–ի է հասել այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը գնում է ոչ ճիշտ ճանապարհով։
Միևնույն ժամանակ, հետազոտական կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ ռուսների համար ամենավստահելի մարդկանց շարքը շարունակում են գլխավորել Պուտինն ու Մեդվեդևը։ Մարտի 12-13–ին անցակացված հարցումները վկայում են, որ վարչապետ Վլադիմիր Պուտինին վստահում է բանկչության 49%–ը, իսկ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ 41%–ը։