«Ռեյթերս» գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի հարավային Դերաա քաղաքում ցուցարարներին ցրելու ժամանակ զոհվածների թիվը հասել է 25–ի։
«ՌԻԱ նովոստի»–ն տեղեկացրել էր, թե ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր 15 զոհվածների մասին։
Դերաա քաղաքում իրադրությունը շիկացել է այն բանից հետո, երբ նախորդ ուրբաթ կայացած ցույցը ցրելու ժամանակ մարդիկ էին մահացել։ Ցույցի մասնակիցները պահանջում էին ժողովրդավարական բարեփոխումների անցկացում, կաշառակերության դեմ պայքարում արդյունավետ միջոցների կիրառում։
Սիրիացի ուժայինները չորեքշաբթի հարձակվել էին քաղաքի հին թաղամասերից մեկում գտնվող մզկիթի դիմաց նախագահ Բաշար ալ–Ասադի ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքի վրա, որի պատճառով մի քանի հոգի զոհվել էին։ Դրանից հետո Դերաա քաղաք դուրս եկան մի քանի հարյուր երիտասարդներ։ Այդ գործողությունը նույնպես իրավապահները ցրեցին։
Սիրիական իշխանությունները նաև ստեղծել են Դերաայի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով, սակայն դա լարվածությունը չի թուլացրել։
Սիրիայում զոհված ցուցարարների թիվը հասել է 25–ի