Լրահոս

24.03.2011 16:16


Հավաքների մասին օրենքի նախագիծը երեսպաշտության հնարավորություննե՞ր է ստեղծու

Հավաքների մասին օրենքի նախագիծը երեսպաշտության հնարավորություննե՞ր է ստեղծու

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խնդրել է օրինագծում հստակեցնել հավաք ցրել հասկացությունը: Արդարադատության նախարարն ի պատասխան ասել է, որ եթե հավաքը կամովի չի դադարեցվում, այսինքն հավաքի մասնակիցները կամովի չեն հեռանում, միայն այդ դեպքում է հավաքը դադարեցնելն ու հավաքը ցրելը կատարվում հրակադրաբար, այսինքն ուժի կիրառման միջոցով:

Օրինագծի կետերից մեկն արգելում է 22:00-08:00 ընկած հատվածում հավաքի ժամանակ բարձրախոսների և լուսային էֆեկտների օգտագործումը: ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հարցրել է, թե ի՞նչն է խանգարում այդ ժամերին ընդհանրապես արգելել հավաքնեևրի անցկացումը, քանի որ ինքն օրինակ ապրում է Մատենադարանի հարակից տարածքում, որտեղ հաճախակի անցկացվող հավաքներից բնակիչները բողոքում են: Հրայր Թովմասյանն ասել է, որ այդ հարցն արգելելով չի լուծվում, քանի որ գոյություն ունեն ազատություններ և իրավուքններ, որոնք համեմատության մեջ կարող են գերակշռել մեկը մյուսին: Դրա լուծումներից է, օրինակ, հավաքի անցկացման համար այլ վայր առաջարկելը:

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանին էլ հետաքրքրել է, արդյոք «հավաքի բնականոն ընթացքի ապահովում» պահանջը լրացուցիչ բեռ չէ՞ հավաքի կազմակերպիչների համար: Արդարադատության նախարարի խոսքերով, հավաքի կազմակերիչը պետք է որոշակի կարգադրիչներ ունենա, ովքեր իրենից զատ կարող են ապահովել այդ կարգուկանոնը, ինչը պետությանը չի ձերբազատում այդ ամբողջն իրականացնելու իր պարտականությունից։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ պետք է հստակ սահմանվի, թե ինչ է հավաքը և ինչ է խաղաղ` առանց զենքի հավաքը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես առաջարկել է փոխել օրինագծի 7-րդ հոդվածը, որի երկրորդ մասում նշված է, որ հավաքի կազմակերպիչը` հավաքի ղեկավարն է և եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է: Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավաևումը հանձնարարաել այլ անձի:

ԱԺ նախագահի խոսքերով պետք է հստակ պատասխան տալ այն հարցին, թե ով է հանդիսանում հավաքի կազմակերպիչ այն դեպքում, երբ այն հրավիրողը որպես իրավաբանական անձ գրանցված չէ: Նույն իրավիճակը, ըստ նրա, կարող  ստեղծվել ՀԱԿ-ի հետ կապված, որի մեջ մտնող տարբեր միավորները իրավաբանական անձինք են, իսկ ՀԱԿ-ը ոչ:

Արդարադատության նախարարի խոսքով՝ ՀԱԿ-ը իրավակազմակերպական ձև չունի և այդ պարագայում կամ օրենսդրության մեջ պետք է համապատասխան փոփոխություններ անել և այդ միավորումներին իրավակազմակերպչական անուն տալ, կամ սա այն օրենքը չէ, որ պետք է այդ հարցին պատասխանի:

Օրինագծի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև աքնկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, ով օրինագծի վերաբերյալ մի շարք մտահոգություններ  է հայտնել:

-Առաջարկվող նախագիծը, ինչքան էլ առաջին հայացքից թվա գրավիչ, շատ ավելի լուրջ հնարավորություններ է ստեղծում երեսպաշտության և օրենքը ոտնահարելու համար, քան գործող օրենքը,-ԱԺ ամբիոնից հայտարարել է Տ. Թորոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը