Լրահոս

24.03.2011 16:03


Ռ. Թորոսյան. «Արդարադատության նախարարի «4 ճանապարհների» մասին»

Ինչպես  տեղեկացրել  ենք,  Արդարադատության նախարարը  այդպես  էլ  չպատասխանեց /սակայն, ինչ  կարող  էր  պատասխանել/, թե ինչպես  է  ՀՀ  Վարչապետն իրեն  առաջարկել  նախարարի  պաշտոնում, երբ  այդ  առաջարկությունը  արել  է ՀՀԿ խորհուրդը  իր  ղեկավարի  գլխավորությամբ:

Այսինքն, այդ  նախարարը  պաշտոն  է  զբաղեցնում  ահմանադրական  կարգի  կոպիտ խախտումով:

Հավանաբար, դա  է  պատճառը, որ,  այսօր,  քաղբանտարկյալների  ազատ  արձակման մասին  խոսելուց, նախարարը  «մոռացել  է»  նշել  5-րդ  և  ամենաիրավական ճանապարհն, այն  է` դատական  ակտերի  վերանայումը  նոր  երևան  եկած  կամ  նոր հանգամանքներով:

Իսկ  վերջիններիցս  առաջինն, առնվազն  կարելի  է  նշել, որ  մենք  վերջապես ունենք  «բարեփոխիչ  և  պրոֆեսիոնալ»  Արդարադատության  նախարար, որին  որևէ դժվարություն  չի  ներկայացնում  կարդալ  Քր.դատ.օր.12 1 – րդ  բաժինը:

«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ.Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը