Լրահոս

18.05.2020 23:21


Аnkakh.com-ը հաքերային հարձակման է ենթարկվել. թիրախում քաղաքական նյութերն են

Аnkakh.com-ը հաքերային հարձակման է ենթարկվել. թիրախում քաղաքական նյութերն են

Այսօր ankakh.com կայքը ենթարկվել է հաքերային հարձաման, որի հետևանքով որոշ նյութերի բովանդակությունը միտումնավոր փոփոխվել է, ինչն ընթերցողներին կարող էր թյուրիմացության մեջ գցել:

Մեր ծրագրավորողների թիմն օպերատիվորեն աշխատում է վերացնելու հաքերային հարձակման հետևանքները և ապահովելու կայքի բնականոն աշխատանքը։

Ankakh.com-ն իր 11-ամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ հաքերային հարձակումների կամ նման փորձերի է ենթարկվել։ Որպես կանոն՝ այդ փորձերի հետքերը միշտ մեր հարևան երկիր՝ Ադրբեջան են տարել։ Այս անգամ, ցավոք, նույնն ասել չենք կարող։ Հաքերները փոփոխություններ են կատարել որոշ քաղաքական նյութերում՝ թիրախում ունենալով հատկապես Վազգեն Մանուկյանին վերաբերող նյութերի բովանդակությունը։ Այս իրողությունը թույլ է տալիս ենթադրել, որ կայքի դեմ հաքերային հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի և ուղղորդված է կոնկրետ շրջանակների կողմից։

Ցավով ենք արձանագրում, որ մեր գործունեության 11-րդ տարում ականատեսն ենք դառնում մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված ոտնձգությունների՝ ոչ օրինական գործիքակազմի կիրառմամբ։

Սիրելի՛ ընթերցողներ, վստահ եղեք, որ «Անկախը» շարունակելու է անաչառ և բազմակողմանի լրատվություն մատուցել՝ անկախ քաղաքական հարձակումներից։

Աղբյուրը՝ ankakh.com

Այս խորագրի վերջին նյութերը