Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուր ընտանիք
Նիկոլա Ազնավուրը «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու կոչով չի դիմել, այլ հայտնել է ընտանիքի դրական դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Ազնավուր ընտանիքը կարևորում է հանրային կարծիքը և ցանկանում շեշտել, որ նման հարցի լավագույն հանգուցալուծումը կլինի հին անվանման զուգակցումը նորի հետ՝ միջազգային փորձին հետևելով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ազնավուր» հիմնադրամի հայտարարության մեջ;
Հայտարարությամբ նաև ընդգծվել է. «Սույն թվականի հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանի և Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ:
Արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում և մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաև Հանրային խորհրդի հրապարակած հայտարարությանը՝ հարկ ենք համարում Նիկոլա Ազնավուրի և հիմնադրամի դիրքորոշումը հայտնել հարցի շուրջ։ Ընդգծենք, որ տարեսկզբին պարոն Փաշինյանին ուղղված նամակով Նիկոլա Ազնավուրը չէր դիմել օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։
Նամակում մասնավորապես նշվում է.
«2018 թվականին, երբ հայրս հեռացավ կյանքից, մենք տեղեկացվել էինք այն մասին, որ անվանափոխությանն ուղղված մեծ արշավ է սկսվել, և «Ազնավուր» հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում՝ դրա հետ կապված։ Մեր ընտանիքը սգի մեջ էր, և այդ օրերին մենք որևէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու հայտարարություններին։ Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ հունվարի 11-ից նույն նախաձեռնության նոր ալիք է բարձրացել. լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բուռն քննարկվում է առաջարկը ու քվեարկության դրվում՝ պարզելու հանրության վերաբերմունքն այդ հարցի շուրջ։ Ուսումնասիրելով լրատվամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ հայտարարություններ հարցի շուրջ՝ մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ շատ դրական են վերաբերվում անվանափոխությանը, բայց ունեն նաև համակրանք և մեծ կապվածություն «Զվարթնոց» անվան հետ։ Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»։ Աշխարհում նման ձևաչափով անվանակոչման բազում օրինակներ կան, մասնավորապես՝ Փարիզի Շառլ դը Գոլը, Շերեմետյեվոյի Պուշկին միջազգային օդանավակայանը, Հռոմ-Ֆյումիչինո «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանը, Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանը, Ռիո դե Ժանեյրոյի Անտոնիո Կառլոս Ջոբիմ/Գալեաո միջազգային օդանավակայանը, Հումբերտո Դելգադոյի անվան Լիսաբոնի օդանավակայանը, Բարսելոնայի Ժոզեֆ Թարադելլասի օդանավակայանը և այլն։
Տեղյակ եմ, որ անվանակոչություների համար Կառավարությանը հարկավոր է ընտանիքի անդամների և հեղինակային իրավունքները տնօրինողների համաձայնությունը։ Սույն նամակով ցանկանում եմ հայտնել մեր պատրաստակամությունն ու աջակցությունը Զվարթնոց օդանավակայանի անվանմանը Շառլ Ազնավուրի անունն ավելացնելու նախաձեռնությանը։ Մենք վստահ ենք, որ նոր անունն է՛լ ավելի մեծ միջազգային հետաքրքրություն կբերի Հայաստանին՝ օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը», - ասված էր նամակում»»:
Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուր ընտանիք
Նիկոլա Ազնավուրը «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու կոչով չի դիմել, այլ հայտնել է ընտանիքի դրական դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Ազնավուր ընտանիքը կարևորում է հանրային կարծիքը և ցանկանում շեշտել, որ նման հարցի լավագույն հանգուցալուծումը կլինի հին անվանման զուգակցումը նորի հետ՝ միջազգային փորձին հետևելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ազնավուր» հիմնադրամի հայտարարության մեջ;