Օբամայից պահանջում են ներկայացնել ծննդյան վկայականը
Միլիարդատեր, 2012թ. ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամպը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջել է ներկայացնել ծննդյան վկայականի բնօրինակը։
–Այնտեղ մի բան կա, որ Օբան չի ցանկանում, որ մարդիկ տեսնեն,–այսօր «АВС» հետուստաընկերությանն ասել է Թրամպը։
Ավելի վաղ Թրամպն այդ մասին առավել մեղմ էր արտահայտվում։ Մասնավորապես, անցած շաբաթ նա ընդամենը կասկածներ էր հայտնել այն մասին, թե ինչո՞ւ ԱՄՆ–ում հայտնի չեն մարդիկ, ովքեր ընկերություն են արել Օբամայի հետ, երբ նա դեռ փոքր էր։
–Ինձ, օրինակ, որպես երեխայի, իմ համադասարանցիները շատ լավ են հիշում,–ընդգծել է միլիարդատերը։
Առաջ Հավայների նահանգը միանշանակ պնդում էր, թե Բարք Օբան ծնվել է հենց այնտեղ, սակայն սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ամերիկյան հասարակության 1/6 մասը կարծում է, թե Օբաման ԱՄՆ–ում չի ծնվել, ինչը, բնակնաբար, կասկածի տակ է դնում Օբամայի նախագահ ընտրված լինելը։
Բազմաթիվ նահանգների օրենսդիր մարմիններ այսօր արդեն քննարկում են օրինագծեր, ըստ որոնց՝ նախագահի թեկնածուների հավակնություն ունեցող մարդկանցից պետք է պահանջվեն ծննդյան վկայականների բնօրինակները, որից հետո նոր նրանց անունները քվեաթերթիկներ կմտցվեն։