Լրահոս

24.03.2011 15:04


«Ժառանգություն»-ը միանում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` Սերժ Սարգսյանին ուղղված պահանջագրին

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է երեկ, մարտի 23-ին մի շարք հասարակական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների կողմից Սերժ Սարգսյանին ողղված հանրային պահանջագրի ընդունումը, որով ՀՀ նախագահի առջեւ պահանջ էր դրվում կատարել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու հանդեպ պետության պարտավորությունը և ապահովել նրա համար վրանի տեղադրումը:  Այլ դեպքում, պահանջագիրը ստորագրած ՀՀ քսանչորս քաղաքացիները իրենց են վերապահելու պետության այդ պոզիտիվ պարտավորության իրականացումը:

Հաշվի առնելով, որ մարտի 23-ի ընթացքում իշխանությունների կողմից վրանը այդպես էլ չտեղադրվեց` «Ժառանգություն» կուսակցության անդամները միանում են վերոհիշյալ հանրային պահանջագրին եւ հայտարարում, որ իրենց օրինավոր մասնակցությունը կբերեն Րաֆֆի Հովհաննիսյանի առողջության համար կարեւոր նշանակություն ունեցող վրանի տեղակայմանը եւ հորդորում են իրավապահ մարմիններին այս գործողությունն իրականացնելիս չստեղծել որեւէ խոչընդոտ, դրանով իսկ` արհեստական լարվածություն:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը