Լրահոս

24.03.2011 14:51


Ֆրանսիայի ԱԳՆ. «Լիբիայում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ կլինեն»

Ֆրանսիայի ԱԳՆ. «Լիբիայում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ կլինեն»

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն ֆրանսիական «RTL» ռադիոալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե կոալիցիոն ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում Ֆրանսիան կշարունակի օդային հարվածներ հասցնել Քադաֆիի զորքերի ռազմական օբյեկտներին։

–Մենք կշարունակենք օդային հարվածներ հասցնել, մեր նպատակակետը ռազմական օբյեկտներն են և ոչ ավելին։ Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է,– «ՌԻԱ նովոստի»–ի հաղորդմամբ՝ասել է Ժյուպեն։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ կոալիցիոն ուժերի համատեղ գործողությունների շնորհիվ «չեզոքացվել» են Քադաֆիին հավատարիմ գրեթե բոլոր ռազմաօդային ու հակաօդային ուժերը։

Հիշեցնենք՝ մարտի 17–ին ՄԱԿ–ի ԱԽ–ը Քադաֆիի զորքերից ապստամբներին պաշտպանելու նպատակով օտարերկրյա ռազմական ներխուժման հնարավորության մասին բանաձև էր ընդունել։ Լիբիայի դեմ արևմտյան պետությունների կոալիցոն ուժերի ռազմական գործողությունները սկսվել են մարտի 19–ին։

Այս խորագրի վերջին նյութերը