Քաղաքական

18.05.2020 13:13

Պարկուճով սպանություն չի բացահայտվում․ Հայկ Ալումյան

Պարկուճով սպանություն չի բացահայտվում․ Հայկ Ալումյան

«Պարոն Փաշինյանի հայտնած տեղեկությունները հեռու են իրականությունից։ Սպանությունների բացահայտումը պարկուճների հետ կապ ունենալ չի կարող»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ մարտի 1-ի սպանությունների պարկուճները տարածքում փոխելու մասին հայտարարությանը։

Փաստաբանն ընդգծեց, պարկուճով սպանություն չի բացահայտվում, Փաշինյանը հավանաբար ոլորտին չի տիրապետում և հեռու է այդ ոլորտից։

«Սպանության բացահայտման համար հրազենային վնասվածք պատճառած գնդակն են իդենտիֆիկացնում, նույնականացնում զենքի հետ։ Պարկուճը չի սպանում մարդուն, գնդակն է մահացու վնասվածք պատճառում: Դիլետանտական մոտեցումը որևէ ոլորտում ընդունելի չէ, իրավաբանության պես նուրբ ոլորտում՝ հատկապես»,-ընդգծեց Ալումյանը։

Նա նախ հարցականի տակ է դնում պարկուճները փոխելու մասին հայտարարությունները, ապա նկատում, եթե նույնիսկ այդպես է, ապա այդ պարկուճների առկայությունը կես քայլով չի մոտեցնի մարտի 1-ի սպանության դեպքերի բացահայտմանը։

«Այդ հայտարարությունը, որը ներկայացվեց որպես մարտի մեկի սպանությունները չբացահայտելու հիմնավորում, ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Կամ Փաշինյանն այդ ոլորտից գաղափար չունի, կամ փորձում է մոլորության մեջ գցել մարդկանց։ Պարկուճ գտնելով կես քայլ չենք մոտենա սպանության բացահայտմանը, գուցե նա փորձում է արդարացնել այն հանգամանքը, որ սպանություններից որևէ մեկը դեռ չի բացահայտվել»,-ասաց Հայկ Ալումյանը։

Հարցին, թե ինչո՞ւ մինչ այս պահը բացահայտված չէ մարտի 1-ի տասը սպանություններից որևէ մեկը, Ալումյանն ասաց՝ չի կարող ասել, ընդգծեց, որ մարտի մեկի գործի մեծ մասը թաքցվում է և փաստաբաններից, և հանրությունից, դրա մեծ մասը մնացել է նախաքննության մարմնի մոտ, գործի մի մասն է ուղարկվել դատարան։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր. «Գործը քննող քննչական խմբի ղեկավարը եթե կրակված պարկուճները տարածքում փոխել է, դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճները նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։