Լրահոս

24.03.2011 14:29


Արդարադատության նախարարն անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին

Արդարադատության նախարարն անդրադարձել է քաղբանտարկյալների խնդրին

Քաղբանտարկյալների ազատ արձակման թեմային անդրադառնալով` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, որ «այդ մարդկանց» ազատ արձակելու մի քանի ճանապարհ կա` առաջինը օրենսդրական փոփոխություններն են, երկրորդը` համաներումը, երրորդ` ՀՀ նախագահին ներման խնդրանքով դիմելն է և չորրորդ` վաղաժամկետ ազատ արձակվելն է:

-Այլ գործիքակազմ մենք չունենք: Այսօր, ըստ էության առաջինն ու երկրորդը գոյություն չունեն, որովհետև ՀՀ օրենսդրության համաձայն, եթե անձի վրա մեկ անգամ տարածվել է համաներումը, երկրորդը չի տարածվելու, մնում է երկրորդն ու երրորդը: Համաներման խնդրանքով չեն եղել դեպքեր, որ դիմած լինեն և մերժված լինեն և գրեթե չի եղել դեպք, որ անձը չունենա տույժեր պատիժը կրելուց, վաղաժամկետ պայմանական ազատման համար դիմած լինի և ազատված չլինի: Վերջերս ևս երկու հոգի ազատ է արձակվել,- նշել է նա:

«Եթե մնացածը վաղը դիմեն նախագահին ազատ կարձակվե՞ն» լրագրողների հարցին, Հ.Թովմասյանը պատասխանել է, որ չի կարող նախագահի փոխարեն ասել, կազատվեն, թե՞ ոչ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը