Լրահոս

24.03.2011 13:06


Կիրո Մանոյան. «Հիմարություն: Դա կլինի պատերազմի սկիզբ»

Կիրո Մանոյան. «Հիմարություն: Դա կլինի պատերազմի սկիզբ»

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, մեկնաբանելով Ադրբեջանի այն սպառնալիքները, թե վերջինս կռմբակոծի Արցախի ինքնաթիռները, հայտարարեց. «Հիմարություն: Դա կլինի պատերազմի սկիզբ: Դա զինադադարի պատահական խախտում չէ և կլինի պատերազմի սկիզբ»։

Ըստ բանախոսի՝ այդ սպառնալիքի կիրառումը բացառել հնրավոր չէ, սակայն հայկական կողմը չի պատրաստվում ետ կանգնել իր այդ ծրագրից:

Կիրո Մանոյանն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի այդ հայտարարությունը, մինչդեռ, դատապարտող հայտարարությամբ հադես է եկել միայն ԱՄՆ-ն, այն էլ` որոշակի հապաղումով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը