Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հորդորել էր այցելել Ազատության հրապարակում հացադուլի նստած «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին և կոչ անել դադարեցնել հացադուլը:
Այս կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդարանի միջանցքում պատասխանելով լրագրողներից մի քանիսի հարցերին, ասել է.
-Օսկանյանն այդ իրավունքը չի վաստակել, որ նախագահին խորհուրդ տա գնա, թե չգնա:
Հովիկ Աբրահամյանը չի բացառվել նաև, որ անձամբ կայցելի Րաֆֆի Հովհաննիսյանին:
-Ես ուզում եմ հորդորել «Ժառանգություն» խմբակցությանը, որ իրենք վերադառնան ԱԺ և մասնակցեն ԱԺ աշխատանքներին: Ճիշտը դա՛ է: Որովհետև իրենք ունեն խոսելու հնարավորություն` ամբիոն: Այն պետք է օգտագործել իրենց քննադատությունները և կարծիքները հայտնելու հանրությանը, ժողովրդին և իշխանություններին, այլ ոչ թե հացադուլ հայտարարել կամ չմասնակցել ԱԺ այս կարևոր նիստերին,-ասել ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ երկու անգամ ԱԺ ամբիոնից հորդորել է Ժառանգության պատգամավորներին մասնակցել նիստերին, բայց այդ հորդորը դրական արդյունք չի ստացել:

7or.am