Լրահոս

24.03.2011 12:43


«Deep Purple» խումբը հյուրընկալվել է Դմիտրի Մեդվեդևին

«Deep Purple» խումբը հյուրընկալվել է Դմիտրի Մեդվեդևին

«Deep Purple»–ը հայտնի ռոք–խումբը  ամբողջական կազմով այցելել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Գորկիում գտնվող նստավայրը։

Նախատեսված համերգից առաջ երաժիշտներն արձագանքեցին պետության ղեկավարի հրավերին, ով ըստ իր սեփական խոսքերի՝ խմբի հավատարիմ երկրպագու  է։

«Երբ ես սկսեցի «Deep Purple» լսել, իհարկե, չէի կարող պատկերացնել, որ այսպես նստելու եմ ձեզ հետ այս սեղանի շուրջը»,–Մեդվեդևի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» տեղեկատվական գործակալությունը։

Նաև նշվում է, որ բրիտանացի «ռոքերների» հայտնվելու պահին սենյակում հնչել են նրանց հիթերից մեկի ակորդները, ինչին երաժիշտները ծափահարություններով են պատասխանել։

Թմբկահար Յան Փեյսը նախագահին նվիրել է իր փայտիկները։

Այս խորագրի վերջին նյութերը