Քաղաքական

15.05.2020 13:53

ԼՀԿ պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ

ԼՀԿ պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը այսօր հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով բացատրություններ տալու: ՀՔԾ-ում ինչպես հայտնի է այս միջադեպով նյութեր են նախապատրաստվում:

Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Սարգիս Ալեքսանյանը: Ըստ տեսանյութի՝ նշված երկու պատգամավորները խորհրդարանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներից էին, որոնք հետ են քաշում Էդմոն Մարուքյանի վրա թիկունքից հարձակված և գլխից բռնած իմքայլական Վահե Ղալումյանին, իսկ վերջինիս գետնին տապալվելուց հետո նրան ըստ տեսանյութի՝ ոտքով փորձում են հարվածել:

Սակայն Սարգիս Ալեքսանյանը մեզ փոխանցեց, որ իրենք ոչ թե հարվածել են, այլ ընդամենը թույլ չեն տվել «հետագա զարգացումներ»։

«Տեսանյութից ակնհայտ երևում է, որ մենք Ղալումյանին հետ ենք քաշել, որ չշարունակի ու ստում են նրանք, ովքեր ասում են, թե ոտքով հարվածել են: Ես քիչ առաջ քննչական մարմնում էլ բացատրություն տվեցի, և համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո եզրակացություն կլինի ու կսպասեմ տիկին Մակունցի ներողությանը՝ իմ և պարոն Այվազյանի անունը անհարկի շահարկելու համար: Ես չեմ հարվածել, ընդամենը պաշտպանել եմ պարոն Ղալումյանին, որ հրմշտոցի ժամանակ ոտքի տակ չընկնի, եթե ուշադիր եք նայել, հետևից հրում էին: Ես ինձ թույլ չէի տա ընկածին խփել»:

Հիշեցնենք, որ Իմ Քայլի ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանի ամբիոնից առաջարկ հնչեցրեց ԼՀԿ-ի երեք պատգամավորներին վայր դնել մանդատները, խոսքը նշված երկուսի և Էդմոն Մարուքյանի մասին է, միայն այդ դեպքում իրենց մանդատներից կհրաժարվեն նաև Սասուն Միքայելյանը՝ միջադեպի հերոսը, և կողքից Մարուքյանին ապտակած Արտակ Մանուկյանն ու Վահե Ղղալումյանը:

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։