Լրահոս

24.03.2011 11:51


«Գլենդել Հիլզ». «Բացթողումները բացառվում են»

Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գլենդել Հիլզ» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանը, հայտարարել է, որ  Գյումրիի «Մուշ 2» թաղամասում ընթացող շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ նախանշվածի և այս տարվա սեպտեմբերին դրանք ամբողջությամբ կհասցվեն ավարտին ։

Ըստ Ալմոյանի՝ այս տարվա ծրագրով կառուցվում է 38 բնակելի շենք, որոնցից 33-ը` «Մուշ 2» թաղամասում, հինգը` Անի թաղամասում: Բնակարանների ընդհանուր քանակը 1756 է, որոնցից 212-ը` Անի թաղամասում: Ինչ վերաբերում է նախորդ փուլում շինաշխատանքների արդյունքում գրանցված բացթողումներին(«7 օր»–ը բազմիցս անդրադարձել է այդ խնդրին), Վահե Ալմոյանը պատասխանել է, որ դրանք վերացվել են և այս պահի դրությամբ բացթողումները բացառվում են: «Որոշ մանր թերություններ շինարարության մեջ միշտ լինում են, բայց ներկայումս ամեն ինչ վերահսկվում է, քանի որ իրականացվում է եռաստիճան վերահսկողություն «Հայսեյսմշին»-ի, քաղաքաշինության նախարարության պետական տեսչության, մարզպետարանի ու քաղաքապետարանի հետ և տեխնիկական վերահսկող կազմակերպության կողմից»,–ասել է նա։ 7or.am

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը