Լրահոս

24.03.2011 11:34


Աղստև գետը վարարում է

Մարտի 23-ին ժամը 10.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտո­ճա­նա­պարհի 105-րդ կիլոմերտրում` Տավուշի մարզի Թեղուտ գյուղի հարակից տարածքում, Աղստև գետի վարարման հետևանքով վնաս­վել է ափապաշտպան հենապատը` մոտ 25մետր երկարությամբ, քանդվել է հենապատի հարակից միջ­պե­տական ավտոճանապարհի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:

Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Հրշեջ փրկարար ջոկատի հրամանատար Բ.Մինասյանը:

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով վնասված հատվածն արգելափակ­վել է ժապավեներով:

Այս խորագրի վերջին նյութերը