Վրացի հայտնի ֆուտբոլիստը 6 տարվրա ազատազրկման է դատապարտվել
Վրաստանի հավաքականի նախկին հայտնի հարձակվող 34–ամյա Գեորգի Դեմետրաձեն Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատագրման։
Ընդգծենք, որ նա անցած տարի ձերբակալվել էր գրազահաշվեցույցի գործով անօրինաբար զբաղվելու և քրեական տարրերի հետ համագործակցելու համար։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Դեմետրաձեն և նրա երկու մեղսակիցները (նրանք նույնպես դատապարտվել են երեք տարվա ազատազրկման) գումարներ էին շորթում բուքմեյքերներում պարտված հաճախորդներից։
Դեմետրաձեն մեղավոր է ճանաչվել Վրաստանի քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1–ին կետով։ Դատարանը նաև որոշել է նրան զրկել սեփականությունից և 30 հազար դոլորից, որը հայտնաբերվել է խուզարկության ժամանակ։
Դեմետրաձեն խաղացել է Հոլանդիայի «Ֆեյենորդում», Իսպանիայի «Ռեալ Սոսեդադում», ուկրաինական Կիևի «Դինամո», «Արսենալ» և Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում։ Նա նաև եղել է ռուսական «Ալան» ակումբի խաղացողը։ Ֆուտբոլիստը 1999թ. ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։
Վրացի հայտնի ֆուտբոլիստը 6 տարվրա ազատազրկման է դատապարտվել