ԱՄՆ-ի սովորական խանութներում նկատվում է մսի պակաս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Հակառակ պատկերն է այն խանութներում, որտեղից մթերք գնել կարող են իրենց թույլ տալ հիմնականում բարձր եկամուտ ունեցողները:
Շատ սպառողներ կանգնել են աշխատատեղերի կորստի ու եկամուտների նվազման խնդրի առջև, ինչն ազդեցություն է թողնում ընտրության վրա՝ ավելի թանկ գնով գնել միս, թե՞ սահմանափակվել առանց դրա: «Bloomberg»-ը նշում է, որ մսի գներն ապրիլի սկզբից սկսած բարձրանում են: Նշվում է, որ համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ընդգծվել է սոցիալ-տնտեսական անհավասարակշռություն, վարակն ավելի շատ ազդեցություն է թողել քիչ եկամուտ ունեցողների վրա:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ մսի արտադրության ոլորտում մի քանի հազար աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում աշխատողների համար դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը:
ԱՄՆ-ում միս արտադրող ընկերությունները նախազգուշացրել էին, որ շուկայում կարող է լինել մսի դեֆիցիտ:Կորոնավիրուսը հանգեցրել է մի քանի խոշոր ընկերությունների փակման:
ԱՄՆ-ի շուկայում մսի դեֆիցիտ է նկատվում. Bloomberg
ԱՄՆ-ի սովորական խանութներում նկատվում է մսի պակաս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Հակառակ պատկերն է այն խանութներում, որտեղից մթերք գնել կարող են իրենց թույլ տալ հիմնականում բարձր եկամուտ ունեցողները:
Շատ սպառողներ կանգնել են աշխատատեղերի կորստի ու եկամուտների նվազման խնդրի առջև, ինչն ազդեցություն է թողնում ընտրության վրա՝ ավելի թանկ գնով գնել միս, թե՞ սահմանափակվել առանց դրա: «Bloomberg»-ը նշում է, որ մսի գներն ապրիլի սկզբից սկսած բարձրանում են: Նշվում է, որ համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ընդգծվել է սոցիալ-տնտեսական անհավասարակշռություն, վարակն ավելի շատ ազդեցություն է թողել քիչ եկամուտ ունեցողների վրա:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ մսի արտադրության ոլորտում մի քանի հազար աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում աշխատողների համար դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը:
ԱՄՆ-ում միս արտադրող ընկերությունները նախազգուշացրել էին, որ շուկայում կարող է լինել մսի դեֆիցիտ: Կորոնավիրուսը հանգեցրել է մի քանի խոշոր ընկերությունների փակման: