Լրահոս

24.03.2011 00:29


Քաղաքապետարանը ՀԱԿ–ին առաջարկել է Մատենադարանի հարակից տարածքը

Քաղաքապետարանը ՀԱԿ–ին առաջարկել է Մատենադարանի հարակից տարածքը

ՀՀ քաղաքացիներ Վահագն Խաչատուրյանը և Լևոն Զուրաբյանը ս/թ. մարտի 21-ին Երևանի քաղաքապետարան են ներկայացրել իրազեկում` 2011թ. ապրիլի 8-ին ժամը 16:00-23:00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.03.2011թ. որոշմամբ արգելվել է Ազատության  հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված  և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով ընդունվել են ի գիտություն։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի  հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը