Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով արգելված փողոցային առևտրով նախկինում զբաղվողները բողոքի բազմաթիվ գործողություններով փորձում էին հաց վաստակելու իրենց միակ միջոցից չզրկվել։ Քաղաքապետարանը, սակայն, այդպես էլ իր որոշումից հետ չկանգնեց, և անգամ բողոքի գործողությունների ժամանակ բախումներ եղան ցուցարարների, նրանց աջակցելու եկած «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների ու ոստիկանների միջև, ինչն էլ մեծ աղմուկ առաջացրեց։ «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե բողոքի ի՞նչ նոր գործողություններ են սպասվում առաջիկայում՝ բացօթյա առևտրով զբաղվողների համակարգող խմբի անդամ Նարինե Վարդանյանն ասել է, թե իրենք ժամանակավորապես դադարեցրել են բողոքի իրենց գործողությունները քաղաքապետարանի և կառավարության շենքի դիմաց և միայն Ազատության հրապարակ են գնում՝ աջակցելու արդեն 10–րդ օրը հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։ 7or.am
Նախկինում բացօթյա առևտրով զբաղվողները հավաքվում են Ազատության հրապարակում՝ աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին